ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ՄԻԱՑԵՔ  մեր խմբին աշխարհի ցանկացած վայրից :

Բացահայտեք Երուսաղեմը և հայկական հետքը Սուրբ Երկրում : Երուսաղեմ, Բեթղեհեմ,Յաֆֆա, Լոդ,Նազարեթ,Գալիլեա, Հայֆա, Ակկո:Մասնակցենք Պատարագներին և Ժամերգություններին միասին:

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կամ Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմը Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարքությունն է Սուրբ Երկրում։ Պատրիարքն ունի արքեպիսկոպոսի աստիճան, նրա նստավայրն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Ներկա պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը սկսած 2013 թվականից։

Երուսաղեմի հայկական թաղամաս , հնագույն էթնիկ–կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։  Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին  և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայոց եկեղեցու կողմից։

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւն

Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից։ Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում։ Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում։ Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը։ Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381 թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն։

Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ X-XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԱՅՑԵԼԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄ